«Ժողովուրդ». Արթուր Դավթյանը պատրաստակամությո՞ւն է հայտնել Արցախում պաշտոնավարելու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ անգործ է: «Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ Արթուր Դավթյանն Արցախի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել Արցախում պաշտոնավարելու:
Այսինքն՝ նախկին դատախազը պատրաստ է մշտական բնակության վայրը փոխել և մեկնել Արցախ: Սակայն այս պահի դրությամբ դեռ որոշված չէ՝ որտեղ հնարավոր կլինի օգտագործել իրավաբանական գիտելիքներ ունեցող Արթուր Դավթյանի պոտենցիալը: Կամ արդյո՞ք Դավթյանի առաջարկն ընդհանրապես կընդունվի, և նա պաշտոն կստանա Արցախում:
«Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, փորձեց Արթուր Դավթյանից մեկնաբանություն ստանալ այս թեմայի առնչությամբ, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր հաղորդագրություններին: Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին գործարար Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի Պետական նախարար, և ողջ կառավարումը, բացի ուժային հատվածից, իրականացնելու է Մոսկվայից Ստեփանակերտ մեկնած Ռուբեն Վարդանյանը:
Ուժային կառույցների վերահսկողությունը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի վերահսկողության տակ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան