Կոնստանտին Ֆանարջյան․ 85 տարի, որից 55-ը՝ ՈՒԱԿ-ում
Բժիշկ-ռադիոլոգ Կոնստանտին Ֆանարջյանը 85 տարեկան է։ Այս մասին տեղեկացնում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ միաժամանակ հայտնելով, որ նա պարգևատրվել է պատվոգրով։
«Կոնստանտին Ֆանարջյանը «Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգում երկարատև, անմնացորդ նվիրումի և բարեխիղճ աշխատանքի, ինչպես նաև մարդասիրական գործունեության, ախտորոշման ծառայությունում ներդրած գնահատելի ավանդի համար» պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով։
Բժիշկ-ռադիոլոգն այսօր նշում է իր ծննդյան 85-րդ տարեդարձը:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը սրտանց շնորհավորում է վաստակաշատ մասնագետին՝ հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, բարօրություն և ամենայն բարիք»,- հայտնում են կենտրոնից։