«Հրապարակ». Արցախի խորհրդարանում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում պատգամավորները համաձայնության չեն եկել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք գրել էինք, որ օրերս միջադեպ է տեղի ունեցել Արցախի երկու պատգամավորների միջև. «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի ու Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության ԱԺ խմբակցության պատգամավոր Արշակ Գրիգորյանի միջև լեզվակռիվը վերածվել էր քաշքշուկ-ծեծկռտուքի։ «Միասնական հայրենիք»-ը դիմել էր խորհրդարան՝ էթիկայի հանձնաժողով ձևավորելու առաջարկով։ Նախօրեին այդ հարցը քննարկվել ու հավանության չի արժանացել։
Թեպետ պատգամավորների մեծամասնության քվեարկությամբ հարցն ընդգրկվել է նիստերի օրակարգ, սակայն նիստի ընթացքում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում պատգամավորները համաձայնության չեն եկել: Քվեարկության է դրվել 4 և 5 հոգանոց կազմով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը։ Քվեարկության արդյունքում առաջարկներից ոչ մեկը բավարար ձայներ չի հավաքել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա