Ստամբուլում հակաահաբեկչական գործողության շրջանակներում 18 մարդ է ձերբակալվել
«Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումների անդամների դեմ հակաահաբեկչական գործողության ընթացքում Ստամբուլում 18 կասկածյալ է ձերբակալվել: Star թերթի տարածած լուրին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Ստամբուլի անվտանգության վարչության հակաահաբեկչական ստորաբաժանման խմբերը գործողություններ են սկսել զինված ահաբեկչական կազմակերպությունների անդամների և հակամարտությունների գոտիների հետ կապ ունեցող մարդկանց ձերբակալելու համար: 12 թաղամասերում հայտնաբերել են կասկածյալների հասցեներ, որոնք կապի մեջ են ահաբեկչական կազմակերպությունների հետ, գործողություններն ու կապեր են հաստատում հակամարտության գոտիներում, ինչպես նաև ուղիներ են փնտրում այդ գոտիներ անցնելու համար: Գործողություններ են կազմակերպվել միաժամանակ 20 հասցեներում, ձերբակալվել է 18 մարդ»,-ասվում է հրատարակությունում:
Հայտնի է, որ կասկածյալներին շարունակում են հարցաքննել։
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլի պայթյունից տուժած 71 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից
- Ալ-Ջազիրա. PKK-ն հերքում է իր մասնակցությունը Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին
- Թուրքիան չի ընդունում ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
- Թուրքիայում ձերբակալել են մի տղամարդու, որը կարող էր ռումբ դնել Ստամբուլի զբոսաշրջային փողոցում