Որ տարիքում է ավարտվում «բուռն երիտասարդության» շրջանը
Օրգանիզմի արձագանքը ալկոհոլին, ինչպես նաև յուղոտ և քաղցր սննդին, սկսում է փոխվել որոշակի տարիքից: Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է բժիշկ Մարիա Չերնյաևան։ Նա ներկայացրել է, թե ինչ նշաններ կարող են ցույց տալ տեղի ունեցած փոփոխությունները։
Բժիշկ-թերապևտն այն կարծիքն է, որ «բուռն երիտասարդության» ժամանակ ի հայտ եկած սովորությունները տարիների ընթացքում պետք է փոխել։ Նրա խոսքով՝ եթե որևէ մեկը պետք է մտածի իր սննդակարգի և կենսակերպի մասին արդեն 25-30 տարեկանում, ապա միջին վիճակագրական մարդու օրգանիզմը սկսում է ավելի զգույշ վերաբերմունքի կարիք ունենալ 40 տարեկանից հետո։
«Որպես կանոն, 40 տարի հետո նյութափոխանակությունը դանդաղում է, ֆերմենտային ակտիվությունը նվազում է, ինսուլինն ավելի վատ է արտադրվում։ Այսինքն՝ 40 տարեկանից հետո միջին վիճակագրական մարդը 40 տարեկանից հետո պետք է վերանայի սննդակարգն ու կենսակերը»,- ասել է Մարիա Չեռնյաևան:
Բժիշկը նշել է, որ եթե 40 տարեկանից հետո մարդիկ շարունակեն չարաշահել վնասակար սնունդն ու ալկոհոլը, ապա բացասական հետևանքներից հնարավոր չի լինի խուսափել։
«Այցելությունների ժամանակ մենք տեսնում ենք, որ այս տարիքում շատերը սկսում են գիրանալ, թեև նրանք չեն փոխել իրենց սննդակարգը։ Դա պայմանավորված է նյութափոխանակության խանգարմամբ: Սնունդը սկսում է ավելի դանդաղ մարսվել, այսինքն՝ մենք այլևս չենք կարող ուտել մեծ չափաբաժիններով յուղոտ սնունդ։ Բացի այդ, մենք սկսում ենք զգալ ալկոհոլի ազդեցությունը՝ այտուցների, գլխացավի տեսքով»,- պարզաբանել է Մարիա Չեռնյաևան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին