Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ Արամ Վարդևանյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հրաժարականի դիմումի մասին.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդևանյանը 2022 թվականի նոյեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը
- «Հրապարակ». Արամ Վարդևանյանը «Հայաստան» դաշինքի խմբակցությունում միակ պատգամավորն է, որ մտադիր է վայր դնել մանդատը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում