Բրիտանիայի սուպերմարկետներից հավկիթներն անհետացել են
Մեծ Բրիտանիայում հավի ձվի դեֆիցիտ կա, որոշ սուպերմարկետներում այդ ապրանքն անհետացել է դարակներից, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ԱՄՆ-ում և Եվրոպայում թռչնագրիպի բռնկումը հանգեցրել է տնային թռչունների զանգվածային ոչնչացման: Արդյունքում, հոկտեմբերին ձվի գները գլխավորում էին ԱՄՆ-ում պարենային գնաճի ցուցակը, իսկ Հունգարիայում իշխանությունները ստիպված էին ինքնուրույն սահմանափակել այս ապրանքի արժեքը:
Վերլուծաբանները նշում են, որ դեֆիցիտի մեջ իր դերը կարող է խաղալ պարենային ապրանքների ընդհանուր գնաճը. փողի պակաս ունեցող գնորդները մսից անցնում են սպիտակուցի ավելի էժան աղբյուրների, դրանցից մեկը հավկիթն է: Բացի այդ, դրանց պահանջարկը սովորաբար ավելի մեծ է ձմռանը, հատկապես Սուրբ Ծննդյան տոների շրջանում:
Մյուս խնդիրը արտադրության առանձնահատկություններից ելնելով մատակարարումների ծավալն արագ ավելացնելու անկարողությունն է։
Հրապարակումից հետևում է, որ ձվի հետ կապված իրավիճակը բրիտանական շուկայում Սուրբծննդյան տոների մոտենալուն զուգընթաց կարող է վատթարանալ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին