Քաղաքական 14:55 25/11/2022 Հայաստան

Կարեն Վրթանեսյան. Մոնթեի անունը հիշատակելու համար արգելափակումների խայտառակությանն այս իշխանությունը կարող է շատ արագ վերջ դնել

Այսօր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 65-րդ տարեդարձն է։ Ֆեյսբուքում ազգային հերոսի անունը գրելու, նրա լուսանկարը տեղադրելու համար օգտատերերը պատժվում են, արգելափակվում կամ զրկվում որոշ գործիքների օգտագործման հնարավարությունից։

Այսօր շատերը, չիմանալով նման վտանգի մասին կամ ի հեճուկս Ֆեյսբուքի, իրենց էջերում տեղադրել են հերոսի լուսանկարը, հուշարձանը, մեջբերել նրա խոսքերը։

Ի դեպ, Panorama.am-ի ֆեյսբուքյան էջն էլ ազգային հերոսի անունը հիշատակելու համար հայտնվել է վտանգի ներքո. ֆեյսբուքը սահմանափակել է նյութերի տարածումը, նվազեցրել դրանց  հասանելիությունը։

Չհամաձայնելով որոշման հետ՝ Panorama.am-ը դիմել է ֆեյսբուքին. 

«Panorama.am-ը  լրատվամիջոց է. Այն ֆեյսբուքյան հարթակում լուրեր է տարածում։ Եթե ինչ-ինչ բաներ սոցցանցին դուր չեն գալիս, թող նախօրոք կամ հրապարակի այն ցանկը, որոնց մասին չի կարելի գրել՝ այդպիսով ոտնաձգություն անելով խոսքի ազատության դեմ, կամ նկատի ունենա, որ լուրերում կարող են հանդիպել բառեր, որոնք, չգիտես ինչու ֆեյսբուքի սրտով չեն, թեև ոչ բռնություն են քարոզում, ոչ էլ այլ ոչ իրավական բան»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը տեղի ունեցողն աբսուրդ է որակում։ Նա ընդգծում է՝ մի քանի տարի շարունակ Հայաստանում տղա երեխաներին առավել հաճախ անվանակոչել են Մոնթե, ինչը նշանակում է, որ մարդուն կարող են արգելափակել նաև իր երեխայի անունը հիշատակելու համար։

«Ազգային հերոսի անունը հիշատակելու համար  օգտահաշիվներն արգելափակելու հարցն առաջին հերթին, բնականաբար, պետք է հուզեր Հայաստանի իշխանություններին, եթե Հայաստանն ունենար իշխանություն, որը գործում են Հայաստանի հանրապետության շահերից։ Պատերազմից հետո դիտարկելով Հայաստանում իշխանությունը զավթած խմբի    գորոծողությունները՝  եկել եմ  այն եզրակացության, որ այդ խումբը որևէ կերպ չի ներկայացնում Հայաստանի ու  հայ ազգի շահերը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։

Նրա տպավորությամբ, Հայաստանի իշխանությունները գործում են՝ ելնելով Ադրբեջանի, Թուրքիայի, գուցե նաև այլ երկրների շահերից։

«Այս պահին չեմ ուզում անդրադառնալ դրդապատճառներին, բայց այսօր ակնհայտ է, որ այս ռեժիմը ներկայացնում է կամ սպասարկում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը։ Ավելին ասեմ, այս օկուպացիոն վարչակարգի ներկայացուցիչների նկատմամբ ֆեյսբուքն ունի հատուկ մոտեցում։ Օրինակ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի էջի գլխավոր լուսանկարը  մեր ազգային հերոսի հետ է, բայց նա որևէ խնդիր չունի, նրան չեն արգելափակում։ Ֆեյսբուքն ունի այսպես կոչված սպիտակ ցուցակներ՝ white list, որոնցում ընդգրկվածներին չեն  վերաբերում ընդհանուր կանոնները։ Ես հակված եմ մտածելու, որ սա դրա վառ օրինակն է»,-ասաց Վրթանեսյանը։



Նա համոզված է՝ ցանկության դեպքում  Հայաստանի իշխանություններն ունեն բոլոր հնարավորությունները Ֆեյսբուքի հետ բանակցությունների միջոցով խնդրին լուծում տալու համար։

«Իշխանությունը կարողանում է ընդդիմադիր հայացքներ ունեցող օգտատերերի IP հասցեները ստանալ, սա խոսում է  այն մասին, որ իրենք ունեն հնարավորություն խնդիրն արագ լուծելու համար։ Ինչի՞ չեն լուծում։ Կարող եմ  ենթադրություն անել։ Նրանք շատ լավ հասկանում են, որ Մոնթեի թեմային հիմնականում անդրադառնում են, նրան հիշում են  մարդիկ, որոնք հայրենասեր են, ազգայնական հայացքներ ունեն ու շատ լավ հասկանում են, որ այդ մարդիկ ի ծնե իրենց հակառակորդներն են, ունեն հակառակ հայացնքեր, երբևէ չեն հաշտվելու նիկոլական թիմի արածների ու ասածների հետ։ Այդ պատճառով սա նրանց համար նույնիսկ շահավետ իրավիճակ է, քանի որ իրենց հակառակորդներին Ֆեյսբուքը համատարած բլոկում է, արգելափակում է, ջնջում է, ընդ որում, պատժում է տարիներ առաջ արված գրառումների համար։ Այս խայտառակության վերջը շատ հանգիստ կարող են այս իշխանությունները տալ, բայց չեն անում»,-ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետը։

Նա չի բացառում, որ դժգոհության մեծ ալիքի դեպքում իշխանությունը կփորձի ինչ-որ բան անել կամ էլ ցույց տալ, որ ուզում է ինչ-որ բան անել։

«Ֆեյսբուքը կարող է վերանայել իր կարգավորումները, եթե քաղաքական իշխանության կողմից լինեն գործողություններ, լոբբինգ և այլն։ Հայաստանի իշխանություններն այդ հարցով զբաղվել չեն ուզում, ենթադրում եմ, որ միտումնավոր։ Եթե քննադատության ուժեղ ալիք լինի, գուցե փորձեն ինչ-որ բան անել, բայց դա երբեք չեն անի  դա հայրենասիրությունից ու պետական շահը պաշտպանելուց դրդված»,-նշեց փորձագետը։

Վրթանեսյանի կարծիքով, այս իշխանությունը տարիներ շարունակ Մոնթեի արածը ջուրն է գցել, նրա անունը, լուսանկարն օգտագործել շահագործման նպատակով։

«Նրանք պոպուլիստ են, անսկզբունքային են, նրանց շահն է հետաքրքրում։ Եթե այդ պահին պետք է շահարկել Մոնթեի կերպարը, անունը լրացուցիչ աջակցություն ստանալու համար, դա կանեն։ Նրանք դա արեցին ու ստացան այդ աջակցությունը, կային մարդիկ, որ 2018-ին փողոց դուրս եկան իբր Արցախը փրկելու, մինչդեռ նպաստեցին Արցախի ազատագրված տարածնքերի, ԼՂԻՄ-ի տարածքների կորստին։ Կարող եմ ասել, որ դա եղել է Մոնթեի կերպարի ցինիկ շահագործում»,-ընդգծեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}