«Հրապարակ». Արցախում տարակուսած են. Ռուբեն Վարդանյանն իր խորհրդական է նշանակել «Կապավոր» ՍՊԸ-ի նախագահին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի քաղաքական շրջանակներում տարակուսած են այն փաստից, որ պետնախարարի պաշտոնում նշանակված Ռուբեն Վարդանյանն իր խորհրդական է նշանակել «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանին, ով Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին է, ՔՊ-ական գործարար Խաչատուր Սուքիասյանի մտերիմը, ով Արցախի շինարարական ոլորտում մոնոպոլիստի դեր է ստանձնել
Հակոբջանյանին պատկանող ընկերությունն է մեծամասամբ շահում պետության կողմից հայտարարվող բազմաթիվ մրցույթները և իրականացնում թե՛ ճանապարհների, թե՛ բնակարանների կառուցապատման ու վերանորոգման աշխատանքները։ Մեզ ասացին, որ խորհրդական նշանակվելուց հետո էլ խառնվում է պետական համակարգի կադրային քաղաքականությանը։
Մենք ավելի վաղ գրել էինք, որ Արցախում ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունը ևս օրակարգային է, Հակոբջանյանը, ասում են, ամեն ինչ անում է, որ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը, ով իր հորեղբորորդին է, պահպանի պաշտոնը կամ էլ ազատվելուց հետո տեղափոխվի ՆԳ նախարարի պաշտոնին, որն այժմ զբաղեցնում է Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ Գրիշա Սարգսյանի (Սարկիսով) որդին՝ Արթուր Վանեցյանի խնամի Կարեն Սարգսյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին