Ոստիկանությունը 600 կիլոգրամ կանեփի անհետացման մեջ մեղադրել է առնետներին
Հնդկաստանի Մաթուրա քաղաքի ոստիկանությունը առնետներին մեղադրել է մոտ 600 կիլոգրամ կանեփի անհետացման մեջ: Այս մասին հայտնում է The National News-ը։
2018 և 2019 թվականներին ոստիկանությունը ձերբակալել է մաքսանենգության մեջ կասկածվող վեց կասկածյալի և առգրավել նրանց տեղափոխած թմրանյութերը։ Դատաքննության սկզբում որպես իրեղեն ապացույց ցուցադրվել են առգրավված թմրամիջոցների նմուշները։ Դատավորը պահանջել է ցույց տալ մնացածը, սակայն դա անհնար է եղել։
Ոստիկանության տվյալներով՝ մաքսանենգների բեռը առգրավվել է տարիներ առաջ և այդ ժամանակվանից անհետացել է պահեստից: Դատախազ Ռանվիր Սինգհը կորուստը պայմանավորել է կրծողների գործողություններով և ընդգծել, որ հնարավոր չի կանեփ տրամադրել դատարանին։
Ոստիկանությունն ընդգծել է, որ իրենք չեն կարողացել ինքնուրույն գլուխ հանել կրծողներից։ «Առնետները, չնայած իրենց փոքր չափերին, չեն վախենում ոստիկանությունից։ Ոստիկանությունն իր հերթին չի կարող այս խնդրի լուծման փորձագետ համարվել»,- ասել է դատախազը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին