Ադրբեջանական բանակը թիրախավորել է խաղաղ բնակչության ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են.
«Նոյեմբերի 25-ին ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսկներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:
Առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ:
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիրախավորել են խաղաղ բնակչության ուղղությամբ՝ խոչընդոտել իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները:
Ոստիկանության շրջանային բաժինները փաստերը հավաքագրել ու տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀ ՊՆ. Ապատեղեկատվություն է
- ՊԲ-ն չի կրակել Մարտակերտի և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանը կրակել է ՊԲ դիրքերի, գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանը Նախիջեվանիկի տարածքում գնդակոծել է դաշտում կայանված տրակտորը․ Արցախի դատախազություն
- Ադրբեջանի կրակոցների պատճառով Ամարասի հովտում մնացած տրակտորը հանվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ