Արման Թաթոյանը կմասնակցի Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնած միջոցառմանը
«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․
«Որպես Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (Armenian National Committee of Australia) կազմակերպած Շահերի պաշտպանության շաբաթվա գլխավոր հյուր` 2022 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը նախատեսված միջոցառումների ժամանակ կներկայացնեմ ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքները, հայատյաց պետական քաղաքականության ապացույցները, Հայաստանում ադրբեջանական անօրինական տեղայակումներն ու ներխուժումները, արցախահայության ինքնորոշման իրավունքի հիմքերը և այլն:
Կներկայացնեմ նաև Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի գործունեությունը։
Այցը կազմակերպվել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ANC-AU) հրավերով։
Այցը կամփոփվի Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարեկան գալա միջոցառմամբ, որի ժամանակ հանդես կգամ հիմնական ելույթով։
Միջոցառմանը կմասնակցեն Ավստրալիայի նահանգային և դաշնային խորհրդարանականներ, Ավստրալիայի հասարակական կյանքի պատվավոր անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք։
Առանձին հանդիպում է նախատեսվում նաև ավստրալահայ համայնքի հետ մի շարք քաղաքներում, որի ժամանակ ևս կներկայացնեմ ադրբեջանական անօրինական տեղայակումների ու ներխուժումների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակն ու Հիմնադրամի գործունեությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին