Այս օրենքը պետք է անպայման նվագախմբով կատարվի. Հայկ Սարգսյանը՝ համընդհանուր հայտարարագրման օրենքի մասին
«Այս օրենքը պետք է անպայման նվագախմբով կատարվի»,-ԱԺ-ում հայտարարագրման համընդհանուր համակարգի ներդրման օրենսդրական նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը:
Նա հիշեց, որ 30 տարի առաջ, երբ Հայաստանի պատվիրակությանը Չինաստանում պաշտոնական ընդունելության էին արժանացրել, որի ժամանակ չինական ազգային միալար գործիքով պետք է «Ծիծեռնակ» ստեղծագործությունը կատարվեր, բոլորը կասկածում էին դրանում, բայց երաժիշտը կարողացել է այն անել:
Ըստ Սարգսյանի՝ այդպիսի գործիքով շատ դժվար կլինի առաջ գնալ նախատեսվող հայտարարագրման գործընթացում, քանի որ կարգավորվող հարցերի շրջանակը շատ մեծ է, հստակեցված չէ, թե տրասնֆերտներն ի՞նչ չափով են այնտեղ դիտարկվելու և ընդգրկվելու, հայտարարագրումը եկամտի՞ն է վերաբերում, թե՞ գույքին:
Տնտեսագիտության դոկտորը օրենքի կիրառման արդյունավետությունը ներկայացնելու համար զուգահռեներ անցկացրեց ԵՊՀ Սահմանադրական տնտեսության գիտավերլուծական կենտրոնի որդեգրած գործելաոճի հետ, որտեղ ազգային անվտանգության հիմնախնդիրները նոր՝ համընդգրկուն մոտեցումով են դիտարկվում՝ վերլուծելով նաև տնտեսական, ռազմական, էթնոմշակութային, քաղաքական և այլ ասպեկտները:
Հայկ Սարգսյանը բարձրացրեց օրենքի ինստիտուցիոնալ կիրակման խնդիրը, նրա արդյունավետ գործարկումը և հետաքրքրվեց, թե արդյո՞ք օրենքի ներդրման ծախսերը և ակնկալվող եկամուտները հաշվարկված են:
«Խոստովանում եմ, որ մեծածավալ աշխատանք է կատարվելու՝ ՊԵԿ-ում կարողությունների զարգացման և ծրագրային ապահովման առումներով: Շատ հավակնոտ նշաձող ենք սահմանել, բայց այն անելու ենք, քանի որ դրա կարիքը կա»,-ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյան, բայց և ընդունեց, որ հայտարարագրման համակարգի ներդրման համար ծախսելու են հանրային միջոցները:
:
Նա տեղեկացրեց, որ այդ նպատակով համագործակցելու են միջազգային դոնոր կազմակերպությունների հետ:
«Աշխատանքի ծավալը մինչև վերջ էլ գնահատված չէ, բայց այն, որ կա քաղաքական, մասնագիտական կամք այս ճանապարհն անցնելու՝ դրանում հավատացնում եմ»,-ասաց փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան