«Հրապարակ». Արցախի և Հայաստանի միջխորհրդարանական նիստ այդպես էլ չի գումարվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այս տարվա օգոստոսի 26-ին խորհրդակցություն էր հրավիրել՝ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ, և հայտարարել սեպտեմբերի 2-րդ կեսին Արցախի և Հայաստանի միջև միջխորհրդարանական նիստ գումարելու մասին։
Սեպտեմբերն անցավ, հոկտեմբերը՝ նույնպես, սակայն միջխորհրդարանական նիստ այդպես էլ չի գումարվում, որի մասին, ի դեպ, ԱՀ խորհրդարանին խոստացել են հայաստանյան գործընկերները։
Մենք տեղեկացանք, որ սեպտեմբերի 13-ի պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի օրենսդիրներն Արցախի գործընկերներին առաջարկել են պայմանավորվածությունը հետաձգել և նիստը հրավիրել ավելի ուշ, սակայն մինչ օրս տեղից չեն շարժվում։
Հիշեցնենք, որ պատերազմից հետո Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովը չի գործում, որքան էլ ընդդիմությունն ու արցախցիները ջանքեր գործադրեցին, որ այն ձևավորվի։ ՔՊ-ականները 2021-ի ընտրություններից ի վեր հանձնաժողովն այդպես էլ չձևավորեցին և համառորեն խուսափում են ձևավորելուց ու նիստեր հրավիրելուց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա