«Հրապարակ». Այս իշխանությունների օրոք դադարել են գործել արարողակարգային կանոնները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արարողակարգային կանոններ կան, որ այս իշխանությունների օրոք դադարել են գործելուց։ Օրինակ՝ եթե որևէ միջոցառման մասնակցում է վարչապետը, ապա ԱԺ նախագահը չի մասնակցում։ Կամ՝ եթե նախարարը վարում է խորհրդակցությունը, փոխնախարարները չեն կարող խառնվել դրան։
Նույն տրամաբանության և էթիկայի շրջանակներում՝ չեն կարող նախարարն ու փոխնախարարները, քաղաքապետն ու փոխքաղաքապետերը միասին մեկնել գործուղման, մանավանդ՝ եթե այնտեղ երկրի համար ճակատագրական հարցեր չեն որոշվում։
Երեկ Երևանի քաղաքապետարանից հաղորդեցին, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը MAN Truck & Bus SE ընկերության հրավերով մեկնել են Լեհաստանի Ստարախովիցե քաղաք։ Նրանց ուղեկցել է նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը։ Պարզվում է՝ այս գործարանից մենք ավտոբուսներ ենք ձեռք բերելու, և երևանյան պատվիրակության անդամները որոշել են անձամբ հետևել մեզ համար արտադրված «առաջին ավտոբուսի հնարավորություններին»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա