Մասկը «համաներում» է հայտարարել Twitter-ում արգելափակված հաշիվների համար
Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ «համաներում» է հայտարարում սոցցանցում բոլոր արգելափակված հաշիվների համար, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Նշվում է, որ դա արվել է այն բանից հետո, երբ Մասկը Twitter-ում հարցում է անցկացրել, թե արդյոք պետք է «համաներեն» արգելափակված օգտատերերին, որոնք «չեն խախտել օրենքը և չեն զբաղվել բացահայտ սպամով»: Հարցմանը մասնակցել է ավելի քան 3 միլիոն օգտատեր, որից 72%-ը կողմ է արտահայտվել «համաներմանը»։
«Ժողովուրդն արտահայտվել է։ Համաներումը կսկսվի հաջորդ շաբաթ», - գրել է Մասկը Twitter-ում, որն ավարտել է լատինական ասացվածքով՝ «Vox populi, vox Dei», ինչը թարգմանաբար նշանակում է՝ «Ժողովրդի ձայնն Աստծո ձայնն է»։
Հարակից հրապարակումներ`
- Մասկը վաճառել է Tesla-ի իր բաժնետոմսերի մի մասը գրեթե 4 մլրդ դոլարով
- Ամերիկացի դերասանուհուն, որն իրեն Իլոն Մասկ է անվանել, արգելափակել են Twitter-ում
- Իլոն Մասկը դարձել է Twitter-ի ղեկավարը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա