Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային թվով դեպքեր
Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը համավարակի սկզբից ի վեր գրանցել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային թվով դեպքեր։ «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են գերատեսչությունից։
Պաշտոնական տվյալներով՝ նոյեմբերի 24-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 32 943 դեպք։ Վարակման ախտանիշները հստակ դրսևորվել են 3103 հիվանդի մոտ, 29840 մարդ դասակարգվել է որպես COVID-19 վիրուսի ասիմպտոմատիկ կրողներ։ Վարակների մեծ մասը (8499) գրանցվել է Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Գուանդուն նահանգում։
Նշվում է նաև, որ նոյեմբերի 23-ին, երկրում հայտնաբերվել էր վարակի 31 656 նոր դեպք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան