Առաջիկայում Փաշինյան-Ալիև հանդիպում չի նախատեսվում Ռուսաստանում. Պեսկով
Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում Ռուսաստանում չի նախատեսվում: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առաջիկայում նախատեսված չէ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով մոտ ապագայում Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման պլանների մասին հարցին։
Նա հավելել է, որ Ռուսաստանը մշտապես շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուտափույթ կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ։
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա: Նրան չի գոհացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոյի հանդիպմանը մասնակցելու Երևանի պայմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան