Ջենիֆեր Լոպեսը սոցցանցից հեռացրել է բոլոր լուսանկարները
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ջնջել է Instagram սոցիալական ցանցից բոլոր լուսանկարները, ինչպես նաև դադարել է պատասխանել երկրպագուներին։ Այս մասին գրում է CNN-ը։
Նա պրոֆիլի լուսանկարը փոխարինել է սև ֆոնով և այլ սոցիալական ցանցերում դադարել է նոր գրառումներ անել։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, լրագրողները կարծում են, որ շուտով Լոպեսի կարևոր հայտարարությունը կհաջորդի։
Նա դեռ չի մեկնաբանել սոցցանցից լուսանկարների հեռացումը։
Հարակից հրապարակումներ`
- Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսն ամուսնացել են
- Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը կրկին նշանվել են՝ նախկին նշանադրությունից 18 տարի անց
- Ջենիֆեր Լոպեսը հաստատել է Բեն Աֆլեքի հետ նշանադրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան