ԱԱ-2022. Ռոնալդոն COVID-19-ի պատճառով չի կարողացել մարզադաշտից հետևել խաղին
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն գնացել է Քաթար՝ իր երկրի ազգային հավաքականին երկրպագելու հենց մարզադաշտում։ Բայց նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նա առաջիկա հինգ օրը ստիպված է անցկացնել հյուրանոցային համարում։ Այս մասին գրում է O Globo կայքը։
sportrbc.ru-ի հաղորդմամբ, նոյեմբերի 23-ին Ռոնալդոն իրեն վատ է զգացել։ Սկզբում «շատ չի անհանգստացել», բայց հինգշաբթի առավոտյան նա որոշել է COVID-19 թեստ հանձնել, որը դրական էր եղել։ Նա ստիպված կլինի մեկուսացման մեջ մնալ առաջիկա հինգ օրերին։
Նշենք, որ երեկ կայացել է Բրազիլիա-Սերբիա հանդիպումը։ ԱՅն ավարտվել է Բրազիլիայի հաղթանակով՝ 2։0։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան