Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգու ինքնակամ սրճարանային կառույցները
Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում տարիներ առաջ տեղադրված ինքնակամ սրճարանային կառույցները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի, որոշ դեպքերում նաև հենց ապօրինություն կատարած քաղաքացիների ուժերով:
Համայնքային սեփականության կանաչ գոտիներում գտնվող անօրինական բոլոր շինություններն ապամոնտաժվելու են:
Հաջորդիվ համայնքը կնախաձեռնի տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը՝ դրանք վերադարձնելով քաղաքի բնակիչներին»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան