Ներքին համոզվածություն ունեմ՝ Փաշինյանն ասել է՝ Արցախը հանձնենք ու հանգիստ թողեք իշխեմ Հայաստանում. Իշխանյան
«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ես ներքին համոզվածություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Արցախը հանձնենք, ու հանգիստ թողեք իշխեմ Հայաստանում, իմ բռնապետական համակարգով հավերժ իշխեմ»,- ««Խաղաղության» համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովին ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Նրա խոսքով, Փաշինյանը խաղաղության պայմանագիր ասելով սրան է ձգտում և այժմ անակնկալի է եկել, որ հակառակորդն ավելին է ուզում։
«Նա հիմա ցայտնոտի մեջ է», - ասաց Ա. Իշխանյանը։
Նա ցավով արձանագրեց, որ երկու տարուց ավելի է այս դավադիր իշխանությանը հանդուրժում են։
«Մենք չկարողացանք ստեղծել դիմադրության շարժում, և այժմ մենք արհամարհված ենք ոչ միայն պարտության պատճառով, ավելին, որ պարտության պատասխանատու իշխանությունը մինչև հիմա պետության ղեկին է։ Այսպիսի վիճակում մենք ապագա չունենք եթե օր առաջ, ժամ առաջ չենք համախմբելու և գահընկեց անելու այս ապիկար, դավադիր իշխանությանը»,- ասաց իրավապաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը պատերազմ է պարտվել, որովհետև ուզում էր հանձնել Արցախը. Չալաբյան
- ՍԴ նկատմամբ հարձակումն առաջին իսկ պահից մտածում էի՝ ինչ-որ պայմանագիր վավերացնելու համար այս իշխանությանը մեծամասնություն է պետք. Գյուլումյան
- Դիվանագիտական պարտություն կրեցինք և արևմտյան, և արևելյան ուղղություններով. Արթուր Խաչիկյան
- Ադրբեջանական թեզը մենք կուլ ենք տվել ու այդ խաղն ենք առաջ տանում. Տարոն Սիմոնյան
- Ավելի շահեկան կլիներ, եթե մենք ունենայինք համաձայնագրի սեփական տարբերակ. Գևորգ Դանիելյան