Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունները
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն այսօր արդեն երկրորդ անգամ է հերքում ադրբեջանական կողմից տարածված տեղեկատվությունը։
«Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 09:25-10:10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդագրություն է տարածել. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Ինչպես վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել է, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը խախտել հրադադարը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ-ն չի կրակել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- ՊԲ-ն չի կրակել Մարտակերտի և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանը կրակել է ՊԲ դիրքերի, գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Արցախի ՊԲ-ն չի կրակել օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Հերթական ապատեղեկատվությունն է․ ՀՀ և ԱՀ ՊՆ-ների հերքումը
- ՊԲ-ն չի կրակել Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ