Արքայազն Հարրին չէր ամուսնանա Մեգան Մարքլի հետ, եթե Դիանան ողջ լիներ.Mirror
Եղիսաբեթ II-ի նախկին օգնականն ասել է, որ արքայազն Հարին երբեք չէր ամուսնանա Մեգան Մարքլի հետ, եթե նրա մայրը՝ արքայադուստր Դիանան, ողջ լիներ։ Այս մասին Mirror-ի ակնարկին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Մինչ թագավորական շրջանակների մի շարք անհատներ նախկինում բարձրաձայնել էին իրենց մտքերը, որ Սասեքսի դուքսերի հարաբերությունները «կավարտվեն արցունքներով», և որ Հարրին «էմոցիոնալ կախում ունի» Մեգանից, մեկ այլ բարձրաստիճան աղբյուր կարծում է, որ զույգը երբեք չէր հանդիպի և չէր ամուսնանա, եթե Դիանան՝ Ուելսի արքայադուստրը, ողջ լիներ։
«Եթե արքայադուստր Դիանան ողջ լիներ այսօր, մենք չէինք անցնի Հարրիի և Մեգանի այս բոլոր սկանդալների միջով: Դիանան սթափ էր մտածում և շատ գործնական էր։ Իսկ Հարրին նրա կենդանության օրոք շատ խելամիտ էր։ Եթե Դիանան ողջ լիներ, Հարրիի ընթացքն բոլորովին այլ կլիներ և ընտանիքի մաս կմնար՝ աշխատելով թագավորի բարօրության համար»,-ասում է հանգուցյալ թագուհու նախկին մամուլի քարտուղար Դիկի Արբիթերը:
Վերջին տարիներին արքայազն Հարին բազմիցս խոսել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին, որոնց բախվել է 1997 թվականին մոր մահից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Արքայադուստր Դիանայի կենսագիրը պատմել է արքայազներ Հարրիի և Ուիլյամի դժվար մանկության մասին
- Քեյթ Միդլթոնն ու Մեգան Մարքլը ներկա չեն լինի արքայադուստր Դիանայի հուշարձանի բացմանը
- Արքայազներ Ուիլյամը և Հարին քննադատել են «BBC»- ին՝ Դիանայի հետ հարցազրույցի համար