Հոկտեմբերին Թբիլիսիում տների վարձակալության գները նախորդ տարվա համեմատ աճել են 120%-ով
Թբիլիսիում տեների վարձակալության արժեքը հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 120%-ով։ Այս մասին վչացական BPN պորտալի հրապարակած տեղեկությանն անդրադարձել է «Գազետա.ռու»-ն։
Այս տարվա հոկտեմբերին 1 քմ-ի վարձավճարը կազմել է 11,2 դոլար։
Այսօր ցանկացողները կարող են անշարժ գույք գնել 2021 թվականի հոկտեմբերի համեմատ 34%-ով ավելի թանկ։ Այս տարի Վրաստանի մայրաքաղաքում կնքվել է անշարժ գույքի ձեռքբերման կամ վարձակալության ընդամենը 4052 գործարք։
Ըստ TBS Capital-ի, ամենից հաճախ անշարժ գույք է վարձակալում Վրաստանի մայրաքաղաքի Չուղուրեթիի (տարեկան գործարքների 78%), Կրցանիսի (59%), Իսանի (58%) շրջաններում:
Մթածմինդա (+38%), Սաբուրթալո (35%), Նաձալադևի (23%) թաղամասերը հայտնի են դարձել եանշարժ գույք գնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումներն աճել են 26,2%-ով
- Վրաստանի վարչապետն ասել է, որ Կիևը Թբիլիսիին խնդրել է բացել երկրորդ ճակատը
- Հայկական մշակութային անկյուն՝ Թբիլիսիի սակրեբուլոյում
- Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտության բաժինը100 տարեկան է