«Ժողովուրդ». 90 բուժաշխատողներ Ավանեսյանի որոշման արդյունքում կմնան անգործ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«90 բուժաշխատողներ Ավանեսյանի որոշման արդյունքում կմնան անգործ: «Հիմնարկն ունի մոտ 100 աշխատող, բայց կարող է՝ 10-ը միայն աշխատեն, մնացածի ճակատագիրը անհայտ է: «Մեզ ծանուցել են, որ հիմնարկը հունվարի 1-ից տեղափոխվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ մի հարկում պիտի տեղավորվենք բոլորով: Ինչն է խնդիրը, որ մեզ՝ հասարակ աշխատողներիս, գործազուրկ են դարձնում». այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում վրդովված ասացին «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» մի խումբ բուժաշխատողներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, «ՀՀ Առողջապահության նախարարությունը 2022 թվականի ապրիլի 7-ի Կառավարության որոշման համաձայն՝ միաձուլվել են երկու անհամատեղելի կառույցներ՝ «Մաշկաբանության ազգային կենտրոն» և «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ները՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքը տրամադրել Պետական առողջապահության գործակալությանը (ՊԱԳ)-ին՝, որպեսզի նախարարի սրտի ֆինանսիստը՝ Ահարոն Բարսեղյանը, լավ պայմաններում աշխատի: Իսկ Այրվածքաբանության ազգային կենտրոնը նախատեսվում է տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ տեղավորելով ընդամենը մի հարկում:
Այս առնչությամբ Armlur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև առողջապահության նախարարությունից.« Բանիմաց, փորձառու, խելացի, շարունակական զարգացման ծրագրերից օգտվող, վերապատրաստված մասնագետը համակարգից դուրս չի մնա: Կարծում եմ` սա հստակ պատասխան է։ Բացի այդ, կշարունակի աշխատել լավ պայմաններում և կունենա զարգացման առաջընթացի հնարավորություն»: Հիշեցնենք, որ նախարար Ավանեսյանի սրտի ֆինանսիստը՝ ՊԱԳ ղեկավար Ահարոն Բարսեղյանը, ՊԱԳ է տեղափոխվել Ավանեսյանի մայրիկին պատկանող տարածքում գտնվող «Վիգմոր» կլինիկայի ֆինանսիստի հաստիքից: Իսկ նախարարն ամեն ինչ անում է՝ հրապարակավ ապացուցելու, թե «Վիգմոր» կլինիկայի հետ որևէ առնչություն չունեն ընտանքով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փորձագետները մեկ մարդու պես դեմ են արտահայտվել շարքային քաղաքացիների եկամուտները հայտարարագրելու գաղափարին
- «Ժողովուրդ». Նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել
- «Հրապարակ». Ի՞նչ հավաք է կազմակերպել Կարեն Անդրեասյանը և ի՞նչ նպատակով
- «Փաստ». Հայաստանի պատվիրակության քպական անդամները հոտնկայս ծափահարել են Զելենսկու կոպիտ որակումները Պուտինի հասցեին
- «Ժողովուրդ». ՔՊ կուսակցությունում դիրքային փոփոխություններ են տեղի ունենում
- «Հրապարակ». Ով է հաջորդը ցուցակում
- «Փաստ». Ինչու են սրվել Փաշինյանի ու ԲԴԽ նախագահի հարաբերությունները
- «Ժողովուրդ». Լաչինի միջանցքը փակելու գաղափարն Ադրբեջանը, այնուամենայնիվ, կարող է և իրագործել
- «Հրապարակ». Ում էր փաստի առաջ կանգնեցրել Արցախի նախագահը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա