Իտալիայում սողանքի հետևանքով չորս մարդ է անհետ կորել
Չորս մարդ, այդ թվում՝ մի երեխա, անհետ կորել է շաբաթ առավոտյան իտալական Իսկիա կղզու Կազամիչոլա քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած զանգվածային սողանքի հետևանքով: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Իտալիայի Կարաբինիերիի ներկայացուցիչը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սողանքի տակ թաղվել է բնակելի շենք, որում եղել է երեք հոգանոց ընտանիք և 25-ամյա աղջիկ։ Դեպքի վայրում այս պահին աշխատում են հրշեջները, քաղաքացիական պաշտպանության ծառայողները և կարաբինիները։
Մինչ այդ նրանց հաջողվել էր փրկել մի տղամարդու, ով գտնվում էր ցեխահոսքի մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայի ֆերմերները Հելոուինի նախաշեմին հայտնել են դդմի բերքի 15%-ով կրճատման մասին
- Վրաստանում սողանքի գոտում մահացած են գտել օտարերկրյա զբոսաշրջիկին
- Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղների ու սողանքների զոհ է դարձել գրեթե 50 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա