Խամենեին հայտարարել է, թե Թեհրանի քաղաքականությունը հանգեցրեց Իրաքում, Լիբանանում և Սիրիայում ԱՄՆ-ի պարտությանը
Թեհրանի վարած քաղաքականությունը հանգեցրել է ԱՄՆ-ի պարտությանը Իրանին հարակից երեք պետություններում՝ Իրաքում, Լիբանանում և Սիրիայում։ Այսպիսի հայտարարություն է արել շաբաթ օրը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Իրանի դեմ ագրեսիա սկսելուց առաջ ԱՄՆ-ը մտադիր էր կաթվածահար անել հարևան երկրներին՝ նրանց համարելով Իրանի ռազմավարական թիկունք»,-Խամենեին մեջբերել է Shafaq News լրատվական պորտալը։ Նա հավելել է, որ դեռ 2006 թվականին Վաշինգտոնը ծրագրել էր իշխանափոխություն Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Լիբիայում, Սուդանում և Սոմալիում։
Ալի Խամենեին արձանագրել է. «Իրանը իր ազդեցությունն ամրապնդելու համար ջանքեր չգործադրեց Հյուսիսային Աֆրիկայում, սակայն Թեհրանի քաղաքականությունը Իրաքում, Լիբանանում և Սիրիայում հաջող էր և հանգեցրեց Ամերիկայի պարտությանն այս երեք պետություններում»:
Հարակից հրապարակումներ`
- Երբ Խամենեին Էրդողանին «գոհունակություն հայտնեց, որ Ղարաբաղը վերադարձվել է Ադրբեջանին»։
- Խամենեին՝ Էրդողանին. Իրանը թույլ չի տա փակել Հայաստանի հետ սահմանը
- Ալի Խամենեին նախազգուշացրել է Էրդողանին
- Իսրայելը ոչ թե մի երկիր, այլ մի ահաբեկչական զորակայան է. Ալի Խամենեի