Մարդիկ ցանկանում են գալ հենց Ջերմուկում գումար ծախսեն՝ օգտակար լինելու քաղաքի զարգացմանը. Նարեկ Միրզոյան
Ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ հարձակման ենթարկված առողջարանային քաղաք Ջերմուկում կյանքը վերադարձել է բնականոն հուն, վնասված շենքերը, ենթակառուցվածքները վերականգնվել են կամ վերականգնման ընթացքի մեջ են։ Panorama.am-ի հետ զրույցում Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի «Vizit Jermuk» զբոսաշրջային տեղեկատվական հարթակի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանն ասաց, որ դեռևս չունեն տվյալներ, թե սեպտեմբերի 13-14-ին թշնամու հարձակումից հետո մինչ օրս քանի զբոսաշրջիկ է այցելել Ջերմուկ, այդ ուղղությամբ աշխատում են, սակայն, կարծում է, որ շատ չեն լինի՝ հաշվի առնելով այն, թե ինչ տեղի ունեցավ։
«Բնական է, մարդկանց մոտ մտավախություն կա, մարդիկ դեռ չեն ուզում գալ»,- նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ ջերմուկցիները տեղում են, շարունակում են իրենց կյանքն ամենօրյա ռեժիմով, բոլոր ենթակառուցվածքներն աշխատում են։
Ինչ վերաբերում ամանորյա հանգիստը Ջերմուկում անցկացնելուն, Ն. Միրզոյանն ասաց, որ արդեն տևական ժամանակ է հյուրանոցային տնտեսությունները հայտարարել են ամանորյա փաթեթների վաճառքի ու նախավաճառքի մասին, արդեն բավականին շատ ամրագրումներ ունեն, չնչին քանակությամբ համարներ են մնացել։
«Իհարկե, ինչպես նշեցի, կան մարդիկ, որոնք մտավախություն ունեն կապված ստեղծված իրավիճակի հետ, բայց հիմնականում մարդիկ ցանկանում են գալ հենց Ջերմուկում գումար ծախսեն, որպեսզի դրանով իսկ օգտակար լինեն քաղաքի հետագա զարգացմանը, նպաստեն զբոսաշրջանության զարգացմանը»,- ասաց նա։
Ն.Միրզոյանը կարծում է, որ մինչև դեկտեմբերի 20-25-ն արդեն ընդհանուր պատկերը կլինի հետևյալը՝ բոլոր հյուրանոցները վաճառած կլինեն իրենց ամանորյա փաթեթները։
Նա հայտնեց, որ հյուրանոցային տնտեսությունների ամանորյա փաթեթների մեջ ներառվում է՝ երեքանգամյա սնունդ, բուժումներ, այսինքն այն ծառայությունները, ինչ սովորաբար առաջարկում են հյուրանոցային տնտեսությունները։
«Հյուրանոցները սովորաբար ամանորյա փաթեթներում ներառում էին մեծ տոնական միջոցառումներ, ֆուրշետներ։ Այս տարի արդեն մի քանի հյուրանոցներից ստացած տվյալներով, ամանորյա խոշորամասշտաբ միջոցառումներ չեն կազմակերպելու»,- ասաց Ն.Միրզոյանը։
Այն, որ տոնական միջոցառումներ չեն նախատեսում, դա նաև փոխել է գնային քաղաքականությունը՝ իջեցնելով փաթեթների գները։
«Օրինակ, եթե անցած տարի հնգօրյա փաթեթը երկու անձի համար 800-900 հազար դրամ էր, այս տարի նույն փաթեթը 370-400 հազար դրամ է»,- ասաց նա։
Մինչև ամանորյա տոները՝ Նարեկ Միրզոյանը խորհուրդ տվեց այցելել Ջերմուկ՝ վայելելու աշնանային վերջին օրերը, ձմռան գալուստը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի զինված ուղիղ նշանառության տակ են ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Գեղանուշի պոչամբարը, «Սյունիք» օդանավակայանը
- Ամեն դեպքում մենք անզեն աչքով Ջերմուկից տեսնում ենք ադրբեջանցիներին.Արարատ Գրիգորյան
- Մենք եկել ենք այստեղ ասելու, որ այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, մեր հայրենիքը. Գարեգին Երկրորդը Ջերմուկում է
- Ջերմուկում լինելու է ռազմահայրենասիրական ճամբար, որի շրջանակում՝ ոչ առաջնագծում խրամատ փորել
- Սարսափելի է տեսնել, թե ինչ են ադրբեջանցիներն արել այստեղ. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ջերմուկ
- Այսօրվա անվտանգային տխուր վիճակի «խորհրդանիշ» Ջերմուկը նաև «ոչմիթիզականությունը» ծաղրելու հետևանքն է. Ոսկանյան
- Ջերմուկ վերադարձողների թիվն օր-օրի ավելանում է. Փոխքաղաքապետ
- Մի քանի հազար հեկտար հողատարածք չի մշակվի, Ջերմուկում էլ զբոսաշրջային կյանքը կանգնել է. Քերոբյան
- Թշնամու հարձակումից գրեթե 20 օր անց Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները
- Ջերմուկում դիմավորում են շրջափակումից դուրս եկած զինվորներին. «Հրապարակ»
- Էլբակյան. Ջերմուկը, որով պիտի իբր ապրեինք, հայաթափվում է
- Ադրբեջանցիները Ջերմուկից քանի կմ-ի վրա են, բա դա խայտառակություն չէ՞. Սերժ Սարգսյան
- Ադրբեջանի ագրեսիայի հետևանով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել «Ջերմուկ» անտառային տնտեսությանը. նախարարություն
- ԳԴՀ նորանշանակ փոխդեսպանը ցնցված է ավերածությունների այն պատկերներից, որ տեսել է Ջերմուկում
- Թշնամու հրետակոծությունից վնասվել է Ջերմուկի ՀՓՋ շենքը
- Այս պահին չի շիջվել Ջերմուկի մի ծխացող տարածքը, քանի որ դիտարկվում է թշնամու կողմից.ԱԻՆ փոխնախարար
- Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. մարզպետ
- Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. ԶՈւ ԳՇ պետ
- Ջերմուկը՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո
- Ջերմուկում արիաբար զոհվել է եզդի շեյխ Սիաբանդ Քյարամի Թամոյանը
- Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին ՄԻՊ-ի հավաքած փաստերը
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Լուրջ կասկածներ ունեմ, որ Ջերմուկում «Շուշի-2» օպերացիա է նախապատրաստվում
- Ջերմուկի մուտքն այս պահին խիստ սահմանափակված է. փոխքաղաքապետ. «Արմենպրես»
- Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհը մասամբ է մարվել
- ՊՆ. Ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղություններով
- Ջերմուկի անտառներում հրդեհը բռնկվել է Ադրբեջանի արձակած կրակոցների հետևանքով․ Կոստանյան
- Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ. համայնքապետ
- Իջանք ներքև, ոմանք գիշերազգեստով, ոմանք շորտերով․․․ Ախալքալաքի բնակիչները՝ Ջերմուկի կրակոցների մասին
- Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ
- Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան