Չինաստանում երկրորդ օրն անընդմեջ գրանցվել է COVID-19-ով հիվանդացության հակառեկորդ
Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 32,695 նոր դեպք: Այս մասին հաղորդում է Channel News Asia-ն։ Նշվում է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի ողջ ընթացքում։ Նախորդ հակառեկորդը՝ 31 444 դեպք, գրանցվել էր նախորդ օրը։
Ինտերֆաքսը գրում է, որ մոտ 22 միլիոն բնակչություն ունեցող Պեկինում օրական հայտնաբերվում է COVID-19-ի 1,4 հազար ասիմպտոմատիկ դեպք և ախտանիշով 424 դեպք։ Հեբեյ նահանգի Շիցզյաժուանգ քաղաքում օրական աճը քառապատկվել է՝ հասնելով 3100-ի: Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքում օրական հայտնաբերվում է կորոնավիրուսի շուրջ 7 հազար նոր դեպք։
Չինաստանի մի քանի նահանգներ խստացրել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները։ Պեկինում դպրոցները չեն աշխատում, մայրաքաղաք մուտք գործելու համար պետք է ներկայացնել 28-ժամյա բացասական ՊՇՌ թեստ։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային թվով դեպքեր
- Չինաստանում գրանցվել է ապրիլից ի վեր COVID-ի դեպքերի ամենաբարձր թիվը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան