Բռնցքամարտի երիտասարդական ԱԱ․ Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի չեմպիոն
Հայաստանը չեմպիոն ունի Իսպանիայում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում: 60 կգ քաշային Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը իր տիտղոսներին ավելացնում է նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Եզրափակիչում հայ մարզիկը մրցել է Վրաստանը ներկայացնող Գոչա Գուրդալավայի հետ ու շատ վստահ հաղթանակ տոնել:
«Առաջին ռաունդում Իսրայելյանը աննդհատ նախաձեռնողի դերում էր և հաղթեց 5:0 հաշվով: 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը անհասկանալի հաշիվ բացեց հօգուտ մրցակցի, բայց Էրիկի առավելությունը այնքան մեծ էր, որ մրցավարները 3:2 հաշվով հաղթանակը շնորհեցին մեզ: 3-րդ ռաունդում արդեն Էրիկը 2 անգամ նոկդաունի ենթարկեց վրացի բռնցքամարտիկին և մրցավարներին այլ բան չէր մնում անել քան միաձայն հաղթանկը շնորհել մեզ»,- նշում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան