Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը
Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը: Պաշտանակալման արարողությունից հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
«Ես հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի սահմանադրությանը և օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վստահված բարձր պարտականությունները»,-երդվել է Տոկաևը։
Արարողությունը տեղի է ունենում Անկախության պալատում և հեռարձակվում էր հանրապետական հեռուստաալիքների և նախագահի մամուլի ծառայության սոցիալական ցանցերի եթերով։
Դահլիճին ներկա են Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, կառավարության անդամներ, խորհրդարանի անդամներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչներ։