Պավել Պրիլուչնին Զեփյուռ Բրուտյանին է համարում իր աշխատունակության բարձրացման հիմնական պատճառը
Պավել Պրիլուչնին ասել է, որ իր գլխավոր ոգեշնչումն ու բարձր կատարողականության պատճառը երիտասարդ կինը՝ Զեփյուռ Բրուտյանն է: StarHit-ի տարածած տեղեկությունը ներկայացրել է «Գազետա ռու»-ն։
Որոշ աղբյուրներ նշում են նաև, որ դերասանի կինը հղի է, իսկ Պրիլուչնին պատրաստվում է երրորդ անգամ հայր դառնալ։ Սակայն զույգը պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը։
Հարցին, թե որտեղի՞ց է արտիստն այդքան ուժ ստանում մշտական նկարահանումների համար, նա պատասխանեց, որ իր գործունեությանը պարտական է կնոջը. «Որտեղի՞ց իմ մոտ կրակը: Չգիտեմ, ես միշտ այսպիսին եմ եղել։ Եվ ես երիտասարդ կին ունեմ, այն անհրաժեշտ է»,-բացատրել է Պրիլուչնին:
Միայն նոյեմբերին դերասանի մասնակցությամբ թողարկվում է միանգամից երեք նախագիծ՝ «Փիղը», «Սիրահարները» և «Երազներ»։ Նաև թողարկվել են կամ նկարահանման փուլում են «Մայորը Սոչիում», «Նախավերջին ատյան», «Կյանք կանչով», «Փրկության միություն. Զայրույթի ժամանակը», «Եղևնիներ և փշեր» և «Lada Gold» նախագծերը:
Հարակից հրապարակումներ`
- Բրունեյի սուլթանը Եղիսաբեթ II թագուհու մահից հետո դարձել է աշխարհի ամենաերկարակյաց միապետը
- Պրիլուչնին և Բրուտյանը ժամանել են Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին