Մահացել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը
Մահացել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։ Այս մասին հայտնում է BelTA-ն՝ հղում անելով Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազին։
Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հանկարծամահ է եղել.
Վլադիմիր Մակեյը 64 տարեկան էր։ Մահվան պատճառների մասին դեռևս չի հաղորդվում։
Մակեյը Բելառուսի ԱԳՆ-ն ղեկավարում է 2012 թվականի օգոստոսից։ Մինչ այդ նա գլխավորել է նախագահի աշխատակազմը, իսկ ավելի վաղ՝ 2000-2008 թվականներին, աշխատել է որպես նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգնական։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնաբանելը տեղին չենք համարում․ ԱԳՆ խոսնակը՝ Բելառուսի նախագահի հայտարարությունների մասին
- Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հանրապետությունում կանցկացվեն զորահավաքներ
- Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը