ՍԴ նկատմամբ հարձակումն առաջին իսկ պահից մտածում էի՝ ինչ-որ պայմանագիր վավերացնելու համար այս իշխանությանը մեծամասնություն է պետք. Գյուլումյան
«Ունենք Սահմանադրություն, որի պայմաններում հնարավոր է ազգային պետական շահերին հակասող որևէ համաձայնագիր չվավերացնել»,- «Խաղաղության համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովին ասաց ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։
Այնուհետև նա հարցադրում արեց՝ արդյոք ունենք գործնական միջոցներ, որոնք կկանխեն դրա վավերացումը։ Ա.Գյուլումյանը հստակեցրեց, որ նկատի ունի այսօրվա Սահմանադրական դատարանը, Ազգային ժողովը։
«Այդ պայմաններում կարո՞ղ ենք հասնել դրան, թե՞ ցանկացած պայմանագիր, որքան էլ այն մեր տեսանկյունից հակասի Սահմանադրությանը, կգնա անմիջական վավերացման։ Սրա պատասխանը, ցավոք, ինձ համար մի փոքր լավատեսական չի»,- ասաց ՍԴ նախկին անդամը։
Նրա խոսքով, ՍԴ նկատմամբ այս իշխանության հարձակումն առաջին իսկ պահից իր մոտ մի եզրահանգման է բերել՝ դա արվում է հնարավոր ինչ-որ պայմանագիր վավարեցնելու նպատակով անհրաժեշտ մեծամասնություն ունենալու համար։
«Չէի մտածում, որ դա պետք է լինի պատերազմից հետո, բայց մտածում էի ինչ-որ պայմանագիր է լինելու, որի համար մեծամասնություն է պետք»,- ասաց նա։
Ըստ նրա, պետք է առաջին հերթին ստեղծել մի թիմ, որը կարողանա հավաքել միջազգային իրավունքի այն մեխանիզմները, որոնք կարող են այսօրվա վիճակում նույնպես օգտագործել։ Այդ թիմում, Ալիվինա Գյուլումյանի խոսքով, պետք է ընդգրել նաև միջազգային իրավունքի հայտնի մասնագետների այլ երկրներից, որոնք կարող են մեր հարցով հետաքրքրված լինել ու մեզ օգնել այդ հարցով։
Հարակից հրապարակումներ`
- Դիվանագիտական պարտություն կրեցինք և արևմտյան, և արևելյան ուղղություններով. Արթուր Խաչիկյան
- Ադրբեջանական թեզը մենք կուլ ենք տվել ու այդ խաղն ենք առաջ տանում. Տարոն Սիմոնյան
- Ավելի շահեկան կլիներ, եթե մենք ունենայինք համաձայնագրի սեփական տարբերակ. Գևորգ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան