Թուրքիայում ռուսների կացության թույլտվություն կամ քաղաքացիություն ստանալու համար ռուսաստանցիների պահանջարկն աճել է 70,6%-ով.
2022 թվականի հոկտեմբերի արդյունքներով՝ Ռուսաստանի քաղաքացիների շրջանում Թուրքիայում անշարժ գույք գնելու պահանջարկը սեպտեմբերի համեմատ աճել է 70,6%-ով։ Ռուսները հետաքրքրված են բնակարաններով՝ բնակության թույլտվություն (կացության թույլտվություն) կամ երկրի քաղաքացիություն ստանալու նպատակով դիմելու համար: Նման վիճակագրություն է ներկայացնում «Լենտա ռու»-ն՝ վկայակոչելով Skolkovo Realty-ի վերլուծաբանների տվյալները։
«2022 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի քաղաքացիների շրջանում կացության թույլտվություն կամ քաղաքացիություն ստանալու նպատակով Թուրքիայում անշարժ գույք գնելու պահանջարկը սեպտեմբերի համեմատ աճել է 70,6 %-ով»,-ասվում է հոդվածում։
Ըստ Skolkovo Realty-ի վերլուծաբանների՝ ՌԴ քաղաքացիների շրջանում բնակության թույլտվության կամ Թուրքիայի քաղաքացիության պայմաններին համապատասխան անշարժ գույք ձեռք բերելու պահանջարկն աճում է արդեն երկրորդ ամիսն անընդմեջ։ Սեպտեմբերին նման հարցումների թիվն օգոստոսի համեմատ աճել է 260%-ով։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկում է քուրդ զինյալներին դուրս բերել առանց ցամաքային գործողության
- Թուրքիան Ուկրաինային TRLG-230 հրթիռներ է մատակարարում
- Երկրաշարժ Թուրքիայում. ավելի քան 30 մարդ տուժել է