Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 300-ի
Նոյեմբերի 21-ին Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 310-ի։ «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այդ մասին հայտնում է Kyodo-ն՝ վկայակոչելով Տարերային աղետների կառավարման ազգային գործակալության տվյալները։ Ավելի վաղ հաղորդվում էր 268 զոհի մասին։
Պարբերականը պարզաբանում է, որ ևս 24 մարդ անհետ կորած է համարվում։
Երկրաշարժի հետևանքով վնասվել է ավելի քան 20 հազար տուն, ավելի քան 160 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։
Երկուշաբթի ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ Ինդոնեզիայի Ճավա կղզում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ ծառայության՝ երկրաշարժի օջախը գտնվել է Չիանջուր քաղաքի մոտ։
Հարակից հրապարակումներ`
- Երկրաշարժ Թուրքիայում. ավելի քան 30 մարդ տուժել է
- Ինդոնեզիայի ափերին 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա