Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ հանդիպմանը Մամիջանյանը բարձրաձայնել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ագրեսիայի հնարավորությունները
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսի հետ:
ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հայկ Մամիջանյանը բարձրաձայնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի վերաբերյալ խմբակցության դիրքորոշումը: Խմբակցության ղեկավարը կարևորել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դիվերսիֆիկացման անհնարինությունը:
Հայկ Մամիջանյանը բարձրաձայնել է Ադրբեջանի ռազմական և ռազմաքաղաքական ագրեսիայի հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ադրբեջանի նախագահի կողմից հակահայ և հակաֆրանսիական արտահայտություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան