Հունաստանի Լարիսա քաղաքի մոտակայքում ստեղծվում է ամերիկյան ԱԹՍ-ների բազա
Սև ծովից մինչև Էգեյան ծով և ամբողջ Միջերկրական ծովը վերահսկող ԱԹՍ-ների բազա կստեղծվի հունական Լարիսա քաղաքի մոտ։ Այս մասին Parapolitika թերթի տարածած լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Նշվում է, որ ութ արդիականացված ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր արդեն տեղակայվել են Հունաստանի 110-րդ կործանիչ ավիացիոն գնդի օդանավակայանում։ Առաջին չորսի սարքերը բերվել են երկիր և հավաքվել Լարիսայում, մնացած չորսը հասել են պատրաստի վիճակում։
«Հունաստանի զինված ուժերն արդեն բանակցություններ են սկսել իրենց համար երեք այդպիսի անօդաչու թռչող սարքեր գնելու շուրջ»,-գրում է թերթը։
Հոդվածում ասվում է, որ MQ-9 Reaper-ն ունակ է աշխատել շատ ավելի երկար, քան կարող է թռիչքի ժամանակ լինել թուրքական Bayraktar TB2-ը։ Ամերիկյան անօդաչու սարքերը հրթիռներ չեն կրում, սակայն անհրաժեշտության դեպքում դրանք կարող են համալրվել «օդ-գետն» և «օդ-օդ» հրթիռներով։
ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերը ունակ են հետևել «թշնամուն», առցանց ռեժիմով պատկերներ փոխանցել օպերատիվ կենտրոններին, հավաքել տվյալներ, ինչպես նաև մասնակցել որոնողափրկարարական գործողություններին:
ԱՄՆ-ը 33,5 միլիոն դոլար է ներդրել Լարիսայում գտնվող ավիաբազայում, որպեսզի այն հնարավոր լինի տեղակայել տեխնոլոգիապես առաջադեմ հարթակներ և MQ-9 Reaper անօդաչու սարքեր:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանը դատապարտել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսին ԹՊԿ-ի դիտորդի կարգավիճակ շնորհելը
- Ռուս հաքերները հարձակվել են Հունաստանի ՊՆ-ի և կառավարության կայքի վրա, այդ երկրի կողմից «ՆԱՏՕ-ին օգնելու» համար
- Թուրքիայի և Հունաստանի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի պառակտման
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան