«Հրապարակ». Ով է հաջորդը ցուցակում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստան դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը երեկ վայր դրեց մանդատը, չնայած նրան ամեն կերպ փորձել են համոզել, որ չանի դա։ Հաջորդը, ըստ ամենայնի, կլինի Իշխան Սաղաթելյանը։ Նա ընդդիմության՝ ԱԺ վերադառնալու որոշումից հետո 2 շաբաթ է՝ չի ներկայանում նիստերին։ Թեև դեկտեմբերի 2-ի արտահերթին, որն ընդդիմության նախաձեռնությամբ է հրավիրվել, մասնակցելու է։ Ցուցակի հաջորդ՝ 36-րդ համարն անկուսակցական Ռիմա Ղազարյանն է՝ «Վանաձոր» ԲԿ-ում աշխատող բժիշկ, որ քարոզարշավի ժամանակ խոստանում էր անվճար առողջապահական համակարգ։
Ըստ 2021թ․ հայտարարագրի՝ նա ունի 5 անշարժ գույք Վանաձորում՝ 1 կիսակառույց, 1 արտադրամաս, 1 կաթսայատուն, 1 հողամաս և 1 բենզալցակայան:150 հազար դրամ աշխատավարձ է ստանում, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 58 մլն դրամ, 77 հազար դոլար, 38 հազար եվրո: Ղազարյանից հետո ցուցակում հաջորդն արևելագետ Ռուբեն Մելքոնյանն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ինչու են սրվել Փաշինյանի ու ԲԴԽ նախագահի հարաբերությունները
- «Ժողովուրդ». Լաչինի միջանցքը փակելու գաղափարն Ադրբեջանը, այնուամենայնիվ, կարող է և իրագործել
- «Հրապարակ». Ում էր փաստի առաջ կանգնեցրել Արցախի նախագահը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին