Պենտագոնը հաստատել է Հաշեկի իր բազայի վրա Թուրքիայի հրթիռային հարձակումը
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերը Հասաքե նահանգի հարավում գտնվող Ալ Շադդադի շրջանում ԱՄՆ-ի վերահսկվող բազայում հրթիռակոծության են ենթարկվել, տուժածներ չկան։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասվում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) մամուլի ծառայության՝ ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ շաբաթ օրը ժամը 00:31-ին երկու հրթիռ է արձակվել Աշ Շադդադիում գտնվող ԱՄՆ պարեկային բազայում տեղակայված կոալիցիոն ուժերի ուղղությամբ։
«Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, վնաս չի հասցվել կոալիցիայի բազային կամ գույքին: Սիրիական դեմոկրատական ուժերը ստուգել են հրթիռների ընկնելու վայրը և հայտնաբերել երրորդ չպայթած հրթիռը»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Նման բնույթի հարձակումները վտանգում են կոալիցիայի ուժերին և խաղաղ բնակիչներին և խաթարում են Սիրիայում և տարածաշրջանում դժվարությամբ ձեռք բերված կայունությունն ու անվտանգությունը»,-ասել է CENTCOM-ի խոսնակ Ջո Բուչիոն:
Al Mayadeen-ը շաբաթ օրը հաղորդել է, որ մի քանի պայթյուն է տեղի ունեցել ԱՄՆ-ի կողմից վերահսկվող բազայի մոտ: Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ այս ռազմական օբյեկտի մոտ չորս հրթիռ է ընկել։ Տեղեկություններ այն մասին, թե որտեղից են արձակվել արկերը, չի նշվում։ Անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) բարձրացվել են Աշ Շադդադի երկինք և պարեկում տարածքը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հայտարարել է Սիրիայում և Իրաքում ռազմական գործողության ընթացքում իր զինծառայողի մահվան մասին
- «Սիրիայի հետ պետք է համագործակցել». թուրք գեներալ
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում զսպվածություն ցուցաբերել Սիրիային և Իրաքին հարվածներից հետո
- Թուրքիան վերսկսել է հարվածները Սիրիային՝ ի պատասխան թուրքական քաղաքների գնդակոծությունների
- Թուրքիայի ռազմական գործողությունը Էրդողանը հիմնավորել է Սիրիայում Ռուսաստանի պայմանավորվածությունների չկատարմամբ
- Թուրքական քաղաքը հրթիռակոծվել է Սիրիայից