Պուտինն իր կրտսեր որդու մոբիլիզացիայից վախեցած մորը պատասխանել է. «Կարիք չկա, բավական է»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմաճակատ մեկնած երկու զինվորների մոր հետ զրույցում ասել է, որ չորրորդ որդին պետք է տանը մնա։ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մասնակիցների մայրերի հետ պետության ղեկավարի հանդիպումը հեռարձակել է «Ռոսիյա 24» հեռուստաալիքը։
Հանդիպման մասնակիցներից մեկը պետության ղեկավարին հայտնել է, որ չորս որդիներից երկուսը գտնվում են հատուկ ռազմական գործողությունների գոտում՝ որպես կամավոր։
«Ես սարսափով եմ մտածում: Իիմա ամենափոքր որդիս 17 տարեկան է և դառնում է 18 տարեկան, և նա էլ պետք է կգնա»,-ասել է կինը:
«Կարիք չկա, կարիք չկա: Բավական է»,-պատասխանել է նախագահը։
Նա նաև կարծիք հայտնեց, որ «ժամանակն է, որ որդիներից մեկը վերադառնա»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում մոբիլիզացվել է 318 հազար մարդ, որոնցից 49 հազարը մարտական առաջադրանքներ է կատարում. Պուտինը
- ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո քնապարկերի, առաջին անհրաժեշտության դեղերի գները 10-20%-ով աճել են
- «Վերին Լարս» անցակետում կտեղակայվի մոբիլիզացիոն կետ. ՌԴ ՆԳՆ
- ՌԴ-ում մոբիլիզացման ենթակա քաղաքացին կրակել է զինկոմիսարիատի ղեկավարի վրա
- ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել օրական 1511 ավտոմեքենա
- Մոբիլիզացիա Ռուսաստանում. Վերին Լարսում խցանումներ են գոյացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան