Թուրքական լրատվամիջոցներին մանրամասներ են հայտնի դարձել Սիրիայում հնարավոր ցամաքային գործողության մասին
Թուրքիայի զինված ուժերի ցամաքային գործողությունը Սիրիայում կիրականացվի հնարավորինս շուտ: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ ռազմական գործողությունների մասին շաբաթ օրը գրել է «Yeni Şafak» թերթը՝ վկայակոչելով իշխող կուսակցության փակ նիստում արված պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի զեկույցը։
Նոյեմբերի 20-ից Թուրքիան օդային գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի դեմ: Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Հյուսիսային Իրաքին: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գործողությունն անվանել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային գործողություն։
«Նախօրեին նախագահ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովը, որի օրակարգի հիմնական հարցը ահաբեկչության դեմ պայքարն էր։ Զեկույցը ներկայացրել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն»,–գրում է թերթը։
Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ «օդային գործողության ընթացքում ձեռք բերված վերջին կետը ներկայացվել է Աքարի զեկույցում»։
«Զեկույցում ասվում էր, որ ցամաքային գործողությունը կիրականացվի որքան հնարավոր է շուտ, և որ հնարավոր չի եղել ստանալ ցանկալի աջակցություն և՛ Ռուսաստանից, և՛ ԱՄՆ-ից՝ կապված Սիրիայի հյուսիսում «Սուր և ճանկ» օդային գործողության հարցում, սակայն, չնայած դրան, օպերացիան հաջող է անցել: Ընթացքում քննադատության է ենթարկվել ԱՄՆ-ի կեղծավոր վերաբերմունքը: Պնդվում էր, որ Սիրիայում օդային գործողության ժամանակ ԱՄՆ-ը զգուշացրել է Թուրքիային, որ «մենք չպետք է մտնենք այնտեղ, քանի որ տարածքը գտնվում է իրենց վերահսկողության տակ, աբյց չնայած դրան գործողությունը շարունակվել է»,-գրում է «Yeni Şafak»-ը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հայտարարել է Սիրիայում և Իրաքում ռազմական գործողության ընթացքում իր զինծառայողի մահվան մասին
- «Սիրիայի հետ պետք է համագործակցել». թուրք գեներալ
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում զսպվածություն ցուցաբերել Սիրիային և Իրաքին հարվածներից հետո
- Թուրքիայի ռազմական գործողությունը Էրդողանը հիմնավորել է Սիրիայում Ռուսաստանի պայմանավորվածությունների չկատարմամբ
- Թուրքական քաղաքը հրթիռակոծվել է Սիրիայից
- Թուրքիայի զինված ուժերը կարող են ցամաքային գործողություններ իրականացնել Սիրիայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան