Արմեն Աշոտյան. 13 զինվոր…13 լույս, որ իրականում ավելի պայծառ են ու վառ, քան Երևանի փողոցներում տեղադրվող ձեր բոլոր զանգուլակները
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Այսօր ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել մեր տղաների 13 աճյուն։
Այդ տղերքը զոհվել էին դեռեւս սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիային դիմակայելիս։
Կռիվ են տվել հայրենիքի պաշտպանության համար, մեր խաղաղ կյանքը ապահովելու համար, մեզ համար։
Զոհվելիս հաստատ չգիտեին, որ հայ հասարակության մի զգալի մասի համար դա ընդհանրապես կարեւոր չի։
Որ Հայաստանի իշխանություններն ավելի անձնուրաց ջանքեր են գործադրում Երեւանի «տոնական» լուսավորության ուղղությամբ, քան տղաների աճյունները ժամանակին վերադարձնելու եւ հիշատակը հարգելու համար։
Որ Հայաստանում միայն պաշտոնական տվյալներով սեպտեմբերին զոհված 200-ից ավել տղերքի հիշատակին այդպես էլ սգո օր չհայտարավեց։
Որ ազգ-բուդ ռազմավարության շրջանակներում կյանքի են կոչվում ամենաանբարո, կեղծ, մոլորեցնող հնարքները, այդ թվում՝ Հ1-ի ուղեղների լվացման ապատեղեկացնող մեքենայություններով։
13 որդի… 13 զինվոր… 13 լույս, որ իրականում ավելի պայծառ են ու վառ, քան Երեւանի փողոցներում տեղադրվող ձեր բոլոր զանգուլակները»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 13 հայ զինծառայողի մարմին. ՊՆ
- «Նոր Հայաստանում հպարտ քաղաքացու» ժամանակավոր ժպիտն ավելի կարևոր է, քան պետության անվտանգությունը. Ղազինյան
- Րաֆֆի Ասլանյան. Իսկ Ջերմուկում, Ներքին Հանդում թշնամու հետ շփման գծի մարտական հենակետերում չկան տարրական միջոցներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան