Արցախի նախագահը Աժ-ում ներկայացված քաղաքական ուժերի մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 28-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան