Մոգադիշոյի հատուկ ջոկատայինները մարտ են վարում զինյալների կողմից գրավված հյուրանոցում
Ավելի քան 12 ժամ շարունակվում է Սոմալիի հատուկ ջոկատայինների և «Ալ-Շաբաբ» խմբավորման զինյալների միջև մարտը, որոնք գրավել են երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող հյուրանոցը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այս մասին երկուշաբթի հայտնել է Somali Guardian պորտալը։
Գրոհայինները ներխուժել են Villa Rose հյուրանոց նոյեմբերի 27-ի երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում և բարիկադավորվել մի քանի սենյակներում։ Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է Սոմալիի ներքին անվտանգության նախարար Մոհամեդ Ահմեդ Դուդիշեն։
Պորտալը հայտնում է, որ զոհերի թիվը զգալի է, սակայն առայժմ ստույգ տվյալներ չկան։
Հյուրանոցը, որը գտնվում է նախագահական նստավայրի մոտ, հանրաճանաչ է պաշտոնյաների մոտ։ Հատուկ նշանակության ջոկատի զինվորներին հաջողվել է այնտեղից դուրս բերել մեծ թվով մարդկանց։ Նրանց թվում է Սոմալիի ձկնորսության և ծովային ռեսուրսների նախարար Ահմեդ Հասան Ադանը, ինչպես նաև Սենատի անդամներից մեկը։ Մինչդեռ շենքում դեռ շատ պետական այրեր կան։
Հարակից հրապարակումներ`
- Սոմալիի խորհրդարանի նիստը չեղարկվել է գրոհայինների հարձակման հետևանքով
- Սոմալիի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել
- Սոմալիում զինված մարդիկ հարձակվել են հյուրանոցի վրա
- Սոմալին հրավիրել է Թուրքիային իր ծովային ջրերում նավթ որոնելու
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա