Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 13 հայ զինծառայողի մարմին. ՊՆ
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայից հետո թշնամին սեպտեմբերի 17-ին Հայաստանին է փոխանցել 32 զինծառայողի դի, սեպտեմբերի 20-ին՝ 95 զինծառայողի մարմին, սեպտեմբերի 23-ին՝ 6 զինծառայողի մարմին, հոկտեմբերի 27-ին՝ 10 զինծառայողի մարմին
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը 10 զինծառայողի մարմին է հանձնել հայկական կողմին
- ՊՆ-ն գիտի տեղանքներ, որտեղ զինծառայողների դիեր կան, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս մարմինները հանվել. ՄԻՊ
- Նիկոլ Փաշինյան. Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս
- 13-օր է՝ Վերին Շորժայի ձորակում կան վիրավորներ և դիեր. Անհայտ կորած զինծառայողի հայր
- Թշնամին ևս 95 զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է