Տոկաև. Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերություններում բանակցություններ պահանջող հարցեր կան
Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի հարաբերություններում կան հարցեր, որոնք պահանջում են բանակցություններ, մասնավորապես, գազի ոլորտում, բայց Աստանան չի դրամատիկացնում իրավիճակը, ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Այո, կան հարցեր, որոնք պահանջում են լրացուցիչ համակարգում և նույնիսկ բանակցություններ, մասնավորապես, խոսքը գազի ոլորտի մասին է, բայց այստեղ չպետք է դրամատիզացնել»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է նա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։
Տոկաևի խոսքով՝ այս մասին նա հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Ես պարզապես Վլադիմիր Վլադիմիրովիչին ասացի, որ նման հարցեր կան։ Դրանք պահանջում են քննարկում և բացարձակապես առանց դրամատիզացիայի։ Սրանք աշխատանքային հարցեր են: Եվ ես վստահ եմ, որ մենք կհասնենք համապատասխան պայմանավորվածությունների»,- ասել է Տոկաևը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա