Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 106 նոր դեպք,1 մարդ մահացել է
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 21-27-ը, կատարվել է ընդհանուր 1917 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 106 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 123 հիվանդ, մահվան 1 դեպք է արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում նոյեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 737 դեպք, որոնցից 434 866 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 301 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8710 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 394 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 235 175 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում երկրորդ օրն անընդմեջ գրանցվել է COVID-19-ով հիվանդացության հակառեկորդ
- Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 116 նոր դեպք
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 155 նոր դեպք
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք, 3 մարդ մահացել է
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 231 նոր դեպք
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 387 նոր դեպք, 6 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան