Reuters.Թուրքական ուժերը գրեթե պատրաստ են Սիրիայում ցամաքային գործողություններ անցկացնելուն
Թուրքիայի զինված ուժերը մի քանի օրվա ընթացքում կավարտեն Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողության նախապատրաստական աշխատանքները, որոնք կարող են շուտով սկսվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի պաշտոնյաներին։
«Գրեթե ամբողջությամբ պատրաստ լինելու համար Թուրքիայի զինված ուժերից կպահանջվի ընդամենը մի քանի օր»,-ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ «օպերացիան շուտով կսկսվի»՝ մատնանշելով, որ «այժմ դա կախված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումից»։
«Գազետա ռու»-ն գրում է, որ մեկ այլ աղբյուր ընդգծել է, թե «բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են», և այժմ մնում է «քաղաքական որոշումը։
Նշվում է, որ օրվա ընթացքում պետք է կայանա Նախարարների կաբինետի նիստը, որտեղ նախագահելու է պետության ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիական բանակն ուժեր է ուղարկել Հալեպի հյուսիս՝ թուրքական զորքերը հետ մղելու համար
- Էրդողանը չի բացառում մոտ ապագայում Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը
- Խամենեին հայտարարել է, թե Թեհրանի քաղաքականությունը հանգեցրեց Իրաքում, Լիբանանում և Սիրիայում ԱՄՆ-ի պարտությանը
- Թուրքիան հայտարարել է Սիրիայում և Իրաքում ռազմական գործողության ընթացքում իր զինծառայողի մահվան մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան